Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

«Իրական Հայաստանում» աբսուրդն էլ է իրական

«Իրական Հայաստանում» աբսուրդն էլ է իրական
06.10.2025 | 17:26

Պատկերացրեք՝ գիտնականները, պրոֆեսորները հավաքվեն ու գնան լսելու երկրորդ կուրսի՝ վատ վարքով աչքի ընկած, միջակ ուսանողի վարած դասախոսությունը, օրինակ՝ «Հայաստանի տեղը ձևավորվող նոր աշխարհակարգում» թեմայով:

Կամ, ասենք, օլիմպիական չեմպիոնները համաձայնեն բանավիճել ինչ-որ լուզեր մարզիկի հետ, որի լավագույն «նվաճումը» եղել է մասնակցությունը երկրի առաջնությանը. թեման՝ «Ինչպես նվաճել օլիմպիական բարձունքը»:

Աբսուրդ է, չէ՞:

Բայց՝ ո՛չ Հայաստանում:

Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 2787

Մեկնաբանություններ